Հանրապետության գլխավոր դատախազության հետ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատանքները դեռեւս չեն ստացվում: Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողներին հայտարարեց օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:
Անդրեասյանը նաեւ հավելեց, որ ինքը գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ անձնական տարաձայնություններ չունի: «Մենք շատ լավ շփումներ ենք ունեցել եւ ուսանողական տարիներին, եւ դրանից հետո», - հասվաստիացրեց օմբուդսմենը: Այդուհանդերձ, հավելեց նա, շատ բան է կախված այն բանից, թե ինչպես առաջին այրերը կարձագանքեն իրենց համակարգում առկա թերությունների շուրջ հաղորդագրություններին: «Եթե նրանք պատաստ են քննարկումներին, դա մեզ ուրախացնում է, եւ մեր համագործակցությունը կդառնա ավելի արդունավետ», - նշեց մարդու իրավունքների պաշտպանը:
Մյուս կողմից, արդարադատության նախարարության հետ համագործակցությունը բարելավվել է հենց այդ գերատեսչության պատասխան քննադատության երանգայնության փոփոխությամբ: «Խնդիրները միշտ կլինեն, կարեւոր է դրանց նկատմամբ արձագանքը», - հավելեց օմբուդսմենը:



























