Հնդկաստանի բնակիչը պնդում է, որ մահը մոռացել է իր մասին, իսկ հնարավոր է՝ ինքը նույնիսկ անմահ է: Ծերունին պնդում է, որ ծնվել է 1835 թվականին, Հնդկաստանի հարավային Բանգալոր քաղաքում, իսկ 111 տարի առաջ փոխադրվել է Վարանսի:
Մուրասի ազգանվամբ տարեց տղամարդը պատմել է, որ կյանքի մեծ մասը կոշկակար է աշխատել, բայց 122 տարեկանում որոշել է թոշակի անցնել:
Ըստ Informing-ի, տղամարդը նաեւ պնդում է, որ 179 տարեկան է, իր թոռները վաղուց մահացել են, իսկ մահը ոչ մի կերպ չի ուզում իրեն տանել:
Ցավոք, Մուրասիի իրական տարիքի որեւէ հավաստում դեռեւս չկա: Նույնիսկ բժիշկը, որին 1971 թվականին վերջին անգամ այցելել է ծերունին, վաղուց մահացել է, իսկ նրա հիվանդի մասին որեւէ փաստաթուղթ չի պահպանվել:
Եթե հաջողվի Մուրասիի խոսքերը հաստատել իրական փաստաթղթերով, ապա նա կընդգրկվի Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենատարեց մարդ: Ներկայում երկարակեցության ռեկորդակիրը ֆրանսուհի Ջին Կալմանն է, ով 122 տարի է ապրել:




























