Ուկրաինայի տնտեսության նոր նախարար Այվարաս Աբրոմավիչուսը հայտարարել է, որ կառավարությունը ԱՄՀ-ին խնդրում է 17 մլրդ դոլարով ավելացնել երկրի ֆինանսական օգնությունը, հայտնում է Reuters-ը:
«Մենք ցանկանում ենք ընդլայնել ծրագիրը՝ հաշվի առնելով վատ իրադրությունը: Ներկայումս հաշվարկներ են արվում», — ասել է Աբրոմավիչուսը՝ հավելելով, որ այժմ շատ վաղ է խոսել անհրաժեշտ միջոցների որոշակի գումարի մասին, փոխանցում է Gazeta-ն:
Չորեքշաբթի մամուլում գրել են, որ ԱՄՀ-ն ցանկանում է ավելացնել Ուկրաինայի օգնությունը 15 մլրդ դոլարով: Ըստ ԱՄՀ-ի՝ այդ միջոցները պետք է հատկացնել առաջիկայում, որպեսզի խուսափեն ֆինանսական կոլապսից:




























