Յուննանի համալսարանից պրոֆեսոր Սյանգուան Հոուի ղեկավարած հնագետների խումբը ծովային կենդանու մնացորդներ է հայտնաբերել, որի մարմինը փշերով պատված գնդի տեսք է ունեցել: Կմախքը շուրջ կես միլիարդ տարեկան է:
Այն հայտնաբերվել է Յուննան նահանգում: Կենդանու կմախքի պահպանված մասը թռչնի բույն է հիշեցնում, սակայն մասնագետները վստահ են. նախկինում այդ ծովային էակը գնդի տեսք եւ փշեր է ունեցել: Ըստ Gazeta-ի, կենդանուն անվանել են Nidelric pugio՝ պրոֆեսոր Ռիչարդ Օլրիջի պատվին, ով նախկինում ղեկավարել է Յուննան նահանգում անցկացվող պեղումները:
Գիտնականները պնդում են, որ Nidelric pugio-ն նման չէ գիտությանը հայտնի որեւէ կենդանի էակի: Մասնագետները հույս ունեն, որ կմախքը մեծ ներդրում կունենա 500 մլն տարի առաջ ծովում բնակվող էակների մասին պատկերացում կազմելու հարցում:




























