Օքսֆորդի նախկին եպիսկոպոս լորդ Ռիչարդ Հարիսը առաջարկել է բրիտանական միապետների թագադրման արարողության ժամանակ նաեւ Ղուրան կարդալ, հաղորդում է The Telegraph-ը:
Հարիսը նշել է, որ դա կարող է հաջորդ թագադրումն ավելի հյուրընկալ դարձնել:
Մահմեդականները կազմում են Մեծ Բրիտանիայի բնակչության 5 տոկոսը՝ ավելի քան 2,8 մլն մարդ: Նրանց համայնքը մշտապես աճում է: Փորձագետները նշում են, որ մահմեդականները աստիճանաբար նաեւ ավելի ազդեցիկ ուժ են դառնում երկրում:




























