Ռուսաստանն ու Թուրքիան ներկայում բանակցություններ չեն վարում եւս մեկ Ատոմային էլեկտրակայան կառուցելու շուրջ: Այս մասին դեկտեմբերի 10-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի, թուրք նախարարն ասել է, որ իրենք կցանկանային երրորդ ատոմակայանը կառուցել հիմնականում սեփական ուժերով: «Մեր առաջին ատոմակայանը կառուցում ենք Ռուսաստանի հետ, իսկ երկրորդը՝ ճապոնացիների եւ ֆրանսիացիների: Երրորդ ԱԷԿ-ի շուրջ Ռուսաստանի հետ դեռեւս բանակցություններ չենք վարել»,- ասել է Թաներ Յըլդըզը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահների բանակցություններից հետո հաղորդվեց, որ «Ռոսատոմ»-ը պատրաստ է զբաղվել Թուրքիայում նոր նախագծերով:




























