Ասուպների ամենահզոր՝ Գեմինիդների հոսքի գագաթնակետը կլինի դեկտեմբերի 13-14-ին:

Այն հետաքրքիր է նրանով, որ, ի տարբերություն աստղերի օգոստոսյան հոսքի (Պերսեիդի հոսքի), դեկտեմբերին Երկրի վրա ընկնող ասուպներն ավելի խոշոր են, դրանցում ավելի շատ բոլիդներ կան (խոշոր, վառ ասուպներ), ինչը հոսքն ավելի տեսարժան է դարձնում: «Միր 24»-ի փոխանցմամբ, փաստորեն, ամեն րոպե կարելի է ընկնող աստղ տեսնել:

Հոսքը բացահայտվել է XIX դարի վերջին՝ 1883 թվականին, իսկ գրեթե հարյուր տարի անց բացահայտվել է դրա ենթադրյալ աղբյուրը՝ Ֆաետոն երկնաքարը: 2011 թվականին Գեմինիդի հոսքը ռեկորդային հզորություն է ցուցաբերել. ժամում 200 ասուպ:

Գեմինիդը Երկրի վրա նկատվում է դեկտեմբերի առաջին կեսին: Աստղերն ընկնում են Երկվորյակների համաստեղության շրջանում, ինչի համար էլ հոսքը ստացել է իր անվանումը: