NEWS.am-ի տեղեկություններով դեկտեմբերի 10-ին վաղ առավոտյան երեւանյան հյուրանոցներից մեկից ոստիկանություն են տարվել մի խումբ չինուհիներ: Նրանք հյուրանոցում աշխատել են որպես մերսողներ:

Նախնական տեղեկություններով նրանց ոստիկանության տանելը պայմանավորված է եղել իրենց Հայաստան բերող անձի գործով, ով կասկածվում է աշխատանքային շահագործման ենթարկելու մեջ: Չինուհիները միայն մերսման աշխատանքով չեն զբաղվել: