Ադրբեջանում մեկնարկել է պատմության կեղծման եւ հասարակության ապատեղեկացման հերթական նախագիծը:

Ըստ ԱՊԱ գործակալության, «Հայ հասարակության տեղեկատվական աջակցություն» սադրիչ անվանումով նախագիծն իրականացնում է Կովկասի պատմության կենտրոնը՝ vesti.az, apa.az եւ day.az լրատվական կայքերի հետ համատեղ:

Նախագծի շրջանակում նշված կայքերում նյութեր են հրապարակվելու: Ըստ ծրագրի հեղինակ Ֆուադ Ախունդովի, խոսքը «պատմական փաստերի հրապարակման մասին է՝ հնագույն շրջանից մինչեւ մեր ժամանակները, որոնք հայրենիքում հասանելի չեն հայ հանրությանը»:

Այլ կերպ ասած՝ համացանցում ադրբեջանական քարոզչամեքենայի հերթական հակահայ կեղծ նյութերն են հրապարակվելու, որոնք ներկայացվելու են որպես «պատմական փաստեր»: