Ադրբեջանում մի խումբ փախստականներ բողոքի ցույց են կազմակերպել՝ ընդդեմ պաշտոնյաների:

Ըստ haqqin.az-ի, ցուցարարները փորձել են փակել Գյանջա-Գեյգել ավտոճանապարհը՝ ի նշան իրենց ապօրինի շինությունների քանդման դեմ բողոքի:

Փախստականների հետ բանակցելու են գնացել Նիզամինի շրջանի Գործադիր իշխանության ղեկավարն ու նրա տեղակալը: Սակայն ցուցարարները սկսել են ծեծել նրանց:

Նրանցից բացի, ցուցարարները ծեծի են ենթարկել նաեւ հինգ ոստիկանների եւ կոտրել ոստիկանական երկու մեքենաների ապակիները: Բոլոր տուժածներին տեղափոխել են Գյանջայի հիվանդանոց: Փաստի առթիվ քրգործ է հարուցվել Ադրբեջանի ՔՕ 315 հոդվածով (իշխանության ներկայացուցչի հանդեպ ուժի գործադրում): Ոստիկանությունը որոնում է անկարգությունների մեղավորներին: