Ռուսաստանն ու Հնդկաստանը կողմ են Սիրիայում եւ Իրաքում իրավիճակի շուրջ համագործակցությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ամփոփելով Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցությունների արդյունքները:Պուտինն ընդգծել է համաշխարհային ասպարեզում ջանքերի կոորդինացման կարեւորությունը:

Նախագահի խոսքով՝ երկու երկրները մտադիր են շարունակել սերտ համագործակցությունը ԲՌՀՉԱ, Շանհայի համագործակցության կազմակերպության ձեւաչափերում:

Սա այս տարվա մայիսին Մոդիի երդմնակալությունից հետո Պուտինի առաջին այցն է Հնդկաստան, սակայն առաջնորդներն արդեն երկու անգամ հանդիպել են ԲՌՀՉԱ-ի համաժողովներին:

ՌԴ- նախագահը վերջին անգամ Հնդկաստան այցելել է 2012թ. դեկտեբերին: