Կուբայական հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն Կոնֆուցիոսի անվան մրցանակ է ստացել, որը Նոբելյան խաղաղության մրցանակի նմանօրինակն է:
Մրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 9-ին. այն հանձնվել է կուբացի ուսանողի, ով այն պետք է փոխանցի Կաստրոյին: Բացի մրցանակից, քաղաքական գործիչը նաեւ 15 հազար դոլարի չափով պարգեւատրում է ստացել, հաղորդում է Global Times-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Քվեարկության ժամանակ Ֆիդել Կաստրոն առաջ է անցել Հարավային Կորեայի առաջնորդ Պակ Կըն Հեից, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունից:
Կոնֆուցիոսի խաղաղության մրցանակը, որը հաճախ «չինական Նոբել» են անվանում, հաստատվել է 2010թ.-ին՝ գործարար Լյու Չժինցինի առաջարկությամբ:




























