Նիդերլանդներում ճանաչվել է Ուկրաինայում կործանված Boeing օդանավի 294 զոհերի ինքնությունը: Այս մասին հաղորդում է Հոլանդիայի արդարադատության եւ անվտանգության նախարարությունը:
Զոհերի հարազատներին այդ մասին հայտնել են առաջին հերթին: Համապատասխան երկրների դեսպանատների խնդրանքով, զոհերի քաղաքացիությունը չի հրապարակվում:
Այսպիսով, ընդհանուր առմամբ մասնագետներին մնում է ճանաչել ողբերգության եւս 4 զոհի ինքնությունը, սակայն դեռեւս անհայտ է, թե արդյոք կհաջողվի՞ նրանց անել դա, ընդգծել են նախարարությունում:
Նիդերլանդներում այդ ողբերգության զոհերի մասունքների նույնականացման աշխատանքներն իրականացնում են հուլիսից, Հիլվերսում քաղաքի մոտ գտնվողն ռազմակայանում:
Ներկայումս Հոլանդիայի կառավարությունը մտադիր չէ վերսկսել զոհերի մարմինների որոնողական աշխատանքները, իսկ Ուկրաինայում առաքելության թվակազմը հասցվել է նվազագույնի:



























