ԱՄՆ-ի հնդկացիական ցեղերին թույլատրել են իրենց հողերում մարիխուանա աճեցնելն ու վաճառելը՝ ԱՄՆ-ի օրենքներին հետեւելու պայմանով:
Associated Press-ը հայտնում է, որ իշխանությունների այս որոշումը կարող է հանգեցնել հնդկացիների շրջանում նոր բիզնեսի զարգացմանը, հայտնում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ շուրջ 20 նահանգներ վերացրել էին մարիխուանայի օգտագործման համար քրեական պատասխանատվությունը, որոշ նահանգներում էլ կանեփը լիովին օրինականացվել էր:
Սոցիոլոգիական որոշ ուսումնասիրությունների տվյալով՝ այդ քայլը թույլ է տվել 3-4 անգամ կրճատել այնպիսի ծանր թմրանյութերի օգտագործումը, ինչպիսիք են կոկայինն ու հերոյինը: Սակայն ԱՄՆ-ի դաշնային օրենսդրությամբ նախկինի պես արգելված է մարիխուանա օգտագործելը, վաճառելն ու ունենալը:




























