Վրաստանի իշխանությունները կտրականապես հերքել են ադրբեջանական աղբյուրների տեղեկությունները՝ պարտքի դիմաց Հայաստանին զենք հանձնելու հնարավորության մասին:

«Դա հիմարություն է: Նման հիմարություններն անգամ մեկնաբանելու կարիք չեն զգում»,- հայտարարել է Վրաստանի փոխարտգործնախարար Ալեքսանդր Նալբանդովը։ Այս մասին հաղորդում է «Վզգյլադը»:

Ադրբեջանական աղբյուրների տվյալներով, Վրաստանը կարող է Հայաստանին պարտքի դիմաց փոխհատուցել զենքով, որ ստացել է ՆԱՏՕ-ից եւ չի օգտագործել Ռուսաստանի դեմ 2008թ. օգոստոսյան պատերազմում:

Նշենք, որ Հայաստանը Վրաստանի պարտատուների ցանկում 8-րդն է: Վրաստանը Հայաստանին պարտք է 17,1 մլն դոլար: