Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ֆրանսիական Аgence France-Presse լրատվական գործակալության վարկանիշով, գլխավորել է տարվա ամենաազդեցիկ մարդկանց վարկանիշը:
Այն կազմվել է գործակալության լրագրողների շրջանում անցկացված հարցման արդյունքների հիման վրա: Հարցմանը մասնակցել է AFP-ի 380 աշխատակից:
Բացի Ռուսաստանի նախագահից, այս ցուցակում ընդգրկվել է նաեւ «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադին, ինչպես նաեւ ԻՊ-ի զինյալների կողմից մահապատժի ենթարկված ամերիկացի լրագրող Ջեյմս Ֆոուլիի ծնողները՝ Դիանա եւ Ջոն Ֆոուլիները:
Ըստ «Lenta.ru»-ի, գործակալության ցուցակում հայտնվել են նաեւ «Բոկո Հարամ» իսլամական ցանցի կողմից առեւանգված նիգերիացի դպրոցականները:



























