ԱՄՆ-ի թաղման բյուրոն աճուրդով վաճռել է Լի Հարվի Օսվալդի դագաղը, որը պաշտոնապես համարվում է նախագահ Ջոն Քենեդիի սպանության հեղինակը։

Դագաղը գնվել էր, երբ Օսվալդին  1963թ. սպանել էր գիշերային ակումբի սեփականատեր Ջեք Ռուբին։ Նրա եղբայրը՝ Ռոբերտ Օսվալդը, թաղման բյուրոյից գնել էր հասարակ, սոճենուց պատրաստված դագաղ, մուգ կոստյում եւ տեղ գերեզմանատանը՝ 710 դոլարով։

Հարվի Օսվալդի դին արտաշիրմման էր ենթարկվել 1981թ. եւ նոր դագաղում դրվել։ Հինն էլ մնացել է թաղման բյուրոյում այնքան, մինչեւ նոր սեփականատերը որոշել է վաճառել այն աճուրդի տան միջոցով, հայտնում է RBC-ն՝վկայակոչելով The New York Times-ը։

Վաճառքը հարուցել է Ռոբերտ Օսվալդի դժգոհությունը, որը դատի էր տվել թաղման բյուրոյին։ Բյուրոյի սեփականատերեր Ալեն Բաումգարտները եւ Ալեն Բաումգարտներ կրտսերը կարծում են, որ 3 տարուց ավելի իրենց մոտ մնացած դագաղն արդեն իրենց սեփականությունն է։