ՅՈՒԿՕՍ-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Վլադիմիր Պուտինի՝ իշխանությունից հեռացումը հաջորդ 10 տարիների ընթացքում գնահատել է 50% եւ հայտարարել է, որ պատրաստ է ղեկավարել անցումային կառավարությունը, որը 2-3 տարվա ընթացքում Ռուսաստանը կնախապատրաստի ժողովրդավարական ընտրություններին:
Bloomberg գործակալությունը Ցյուրիխում աշխատող Խոդորկովսկիին համեմատել է Վլադիմիր Լենինի հետ, որը Ռուսաստան է ժամանել ամրագրված գնացքով:
Խոդորկովսկիի խոսքով՝ Պուտինը «սովոր է ապրել մի իրավիճակում, որտեղ ցանկացած հրդեհ կարելի է մարել փողերով», սակայն ներկայիս ճգնաժամը բարդություններ կստեղծի: «Պուտինի ֆինանսական մանյովրի համար դաշտը սահմանափակվել է, եւ դա բարդություններ է ստեղծում, իսկ այդ բարդությունների հետեւանքով վերջինիս կողմից թույլ տված սխալների գինը շատ թանկ կլինի»: Մոտակա տարիներին կմոռացվի նաեւ Ղրիմի միավորման էյֆորիան, եւ ժողովուրդը իր մաշկի վրա կզգա տնտեսական անկումը:
Ընդ որում Խոդորկովսկին ենթադրում է, որ արմատական փոփոխությունները կսկսվեն ինչ-որ անկանխատեելի պատահականությունից: «Ռեժիմը տապալելու համար ինչ-որ բան է պետք: Անհրաժեշտ է «սեւ կարապ»: Իսկ ռուսական նախագահի համար խնդիրներ կստեղծի սեփական շրջապատը:
Խոդորկովսկիի կարծիքով, պալատական հեղաշրջումը Ռուսաստանի համար, լավագույն տարբերակը կլիներ: Այդպես ավելի քիչ արյուն կթափվի:
Այդ դեպքում Խոդորկովսկին կարող է վերադառնալ հայրենիք եւ գլխավորել անցումային կառավարությունը:



























