Բոլիվիայում սկսել են գրանցել ավելորդ քաշ ունեցող ոստիկանության աշխատակիցներին եւ զինծառայողներին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Նշվում է, որ նման միջոցներ կիրառվել են՝ կապված նախագահ Էվո Մորալեսի դժգոհության հետ, ով մատնանշել է զինվորականների եւ ոստիկանների ֆիզիկական վատ վիճակը:
Ըստ Gazeta-ի, մինչեւ հաջորդ վերաատեստավորումը նրանք պետք է ֆիզիկական նորմալ վիճակում լինեն: Բացի այդ, նրանց արգելել են համազգեստ հագնել, եթե դրա չափսը չի համապատասխանում:



























