Նյու Յորքում շաբաթ կայացել է «Սանտակոն» ամենամյա փառատոնը: Սանտա Կլաուսի, էլֆերի եւ եղջերուների կոստյումներով մի քանի հազար մարդ է հավաքվել հանրահայտ Թայմս-սքուերում: «Սանտակոնը», ըստ էության, Սանտա Կլաուսների երեկույթ է:
Զգեստավորված մարդիկ, հիմնականում՝ ուսանողներ, բարից բար են գնում, ծանոթանում են միմյանց հետ եւ ուրախ ժամանակ անցկացնում: Սակայն «ձմեռային հրաշագործները» ոչ բոլոր հաստատություններ կարող են մտնել: Այս տարի միջոցառման կայքում 30 բարի ցանկ է հրապարակվել:
Ըստ ՏԱՍՍ գործակալության, «Սանտակոնը» մասամբ բարեգործական միջոցառում է: Օրինակ՝ անցյալ տարի դրա մասնակիցները հասարակական տարբեր կազմակերպությունների շուրջ 60 հազար դոլար են փոխանցել:



























