Ամերիկյան Օլբրայթի Քոլեջի մասնագետների համաձայն, վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ ինքնաթիռների ուղեւորներն ամենից հաճախ լոլիկի հյութ են ընտրում: Փորձագետների խոսքով, մի քանի հազար մետր բարձրության վրա որոշ մթերքների համը կարող է փոխվել. քաղցրը դադարում է քաղցր լինել, աղի մթերքի մեջ աղի պակաս է զգացվում, թուլանում է նաեւ համեմունքների եւ կանաչեղենի համը:

Ըստ Kedem-ի, համային հատկանիշների նման փոփոխության հետեւանքով, բարձրությանը հարմարվելու ընթացքում, շատ ուտելիքներ կարող են քաղցրահամ թվալ՝ կորցնելով իրական համն ու բույրը:

Սակայն լոլիկի հյութը թանձրության շնորհիվ շարունակում է բուրավետ ու համեղ մնալ: Մասնագետները նաեւ պարզաբանում են, որ օդանավում լոլիկի հյութ խմելը կարելի է նաեւ հին ավանդույթ համարել. ժամանակին, երբ օդանավով թռիչքը բավական աղմկոտ եւ սարսափելի էր, լոլիկի հյութը հանգստացնում էր ուղեւորների նյարդերը:

Շատերը նաեւ ասում են, որ լոլիկի հյութը հագեցնող է, բարենպաստ է ազդում ստամոքսի վրա եւ նույնիսկ օգնում է հաղթահարել օդային հիվանդությունը, ինչով էլ բացատրվում է ուղեւորների շրջանում դրա տարածվածությունը: