Գիտնականների միջազգային խմբի նոր հետազոտությունը լույս է սփռում թռչունների էվոլյուցիայի եւ դրանց բնորոշ նոր հատկանիշների՝ փետուրների, թռչելու եւ երգելու ունակության ձեռքբերման վրա: Մասնագետները ստեղծել են նախապատմական թռչունների էվոլյուցիոն վերելքի գծապատկերը, որն անցել են շուրջ 66 մլն տարի առաջ, դինոզավրերի անսպասելի անհետացումից անմիջապես հետո:
Հետազոտողները պնդում են, որ հենց այդ ժամանակ են թռչունները սկսել նոր հատկություններ ձեռք բերել. «թռչունների բումի» 10 մլն տարվա ընթացքում տեղի է ունեցել գրեթե բոլոր հիմնական ժամանակակից թեւավորների ծնունդը:
Ըստ Gismeteo-ի, քառամյա ծրագրի ընթացքում գիտնականները բացահայտել եւ համեմատել են 48 տեսակի թռչունների գենոմը: Պարզվել է, որ թութակներն ու երգեցիկ թռչունները երգելու եւ հնչյունները կրկնելու ունակությունը ձեռք են բերել՝ անկախ կոլիբրիից, չնայած բազմաթիվ ընդհանուր գենոմների:



























