Աշխատանքային օրը մեկ ժամ ուշ սկսելը լավագույնս կազդի աշխատակիցների աշխատունակության վրա: Փենսիլվանիայի համալսարանի գիտնականներն իրենց հետազոտությունում վերլուծել են շուրջ տարբեր գործունեությամբ զբաղվող 120 հազար ամերիկացու աշխատանքային գրաֆիկը: Հետազոտողները նաեւ հաշվի են առել նրանց աշխատանքային եւ քնի ժամերը:
Գիտնականները հանգել են եզրակացության, որ առավոտ շատ վաղ՝ մոտ ժամը 6-ին աշխատանքը սկսող մարդիկ ավելի պակաս աշխատունակ են, քան նրանք, ովքեր աշխատանքի են գնում ժամը 10-ից ոչ շուտ:
Ըստ Informing-ի, այս միտումը գիտնականները կապում են փորձի մասնակիցների քնի տեւողության հետ: Այսպես, առավոտյան 6-ին աշխատանքը սկսող մարդիկ քնում են օրական առնվազն 6 ժամ, իսկ աշխատանքի ուշ գնացողները՝ շուրջ 7.5 ժամ:
Գիտնականները վստահ են, որ աշխատող մեծահասակների քնի նորմալ տեւողությունը 8 ժամ է: Մասնագետները նկատել են, որ նման ռեժիմի դեպքում բարձր տրամադրության եւ լավ ինքնազգացողության հետ մեկտեղ, բարձրանում է նաեւ աշխատակիցների աշխատունակությունը:



























