Քեմբրիջյան դուքսն ու դքսուհին մամուլին են փոխանցել իրենց որդու՝ արքայազն Ջորջի լուսանկարները: Այս մասին գրում է բրիտանական The Daily Mail պարբերականը:
Լուսանկարներն արվել են Քենսինգթոնյան պալատում ֆոտոսեսիայի ժամանակ: Դրանցից մեկում փոքրիկ Ջորջը հիասքանչ ժպտում եւ հաճույքով կեցվածք է ընդունում:
Համացանցում հայտնված լուսանկարները գրավել են օգտատերերի ուշադրությունը: Շատերը նշել են, որ փոքրիկը նման է հորը. մանկության տարիներին նա նույնպես սիրել է ժպտալ խցիկի առջեւ:
Ըստ Lifenews-ի, թագավորական ընտանիքի անդամները շնորհակալություն են հայտնել, որ լրագրողները չեն փորձել գնել պապարացիների արած «ոչ պաշտոնական» լուսանկարները:
Արքայազն Ջորջը 17 ամսական է: Նա արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի առաջին երեխան է: Գարնանը նրանք սպասում են երկրորդ երեխայի լույս աշխարհ գալուն:



























