Իսպանական հնագիտական արշավախումբը՝ դոկտոր Ֆրանցիսկո Խոսե Մարտինի ղեկավարությամբ, Ամենհոտեպ Խեւիի գերեզմանատան պեղումների ժամանակ «Ամոնի երգչի» պահպանված տապանաքարն են հայտնաբերել (Լուքսորի արեւմտյան ափ):
Տապանաքարը թվագրվում է Երրորդ անցողիկ ժամանակաշրջանով (մ.թ.ա. XI–VII դ.դ.), դատելով ոճից պատկանում է XXI դինաստիայի ժամանակներին: Ըստ «Գիտություն եւ կյանք» ամսագրի, գերեզմանի ներսում մումիա է հայտնաբերվել, դեմքին՝ դիմագծերը մանրամասն պատկերող դիմակ:
Փարավոնների XXI դինաստիան իշխում էր Թանիսից եւ իրական իշխանություն ուներ միայն Ներքին Եգիպտոսի վրա: Վերին եւ Միջին Եգիպտոսները նրանց չէին ենթարկվում:
«Ամոնի երգիչը» քրմերի տիտղոս է, որը Նոր թագավորության ժամանակաշրջանում շնորհվում էր ազնվազարմ տղամարդկանց եւ կանանց: Աստծո «Երգիչները» մասնակցում էին նաեւ կարեւոր կրոնական ծիսակարգերի եւ հուղարկավորության արարողությունների: Նրանց պարտականությունը երաժշտական տարբեր գործիքների նվագակցությամբ երգելով աղոթք կարդալն էր:



























