Պերուում հնագիտական պեղումների ժամանակ կնոջ մումիա են հայտնաբերել: Փորձագետների կարծիքով, մնացորդներն ավելի քան հազար տարեկան են: Այս գտածոյի առանձնահատկությունը մարդու մնացորդների զմռսման դիրքի մեջ է. կնոջ մումիան պահպանվել է էմբրիոնի դիրքով:
Փորձաքննության արդյունքում մասնագետները պարզել են, որ կինը մահացել է մոտ 50 տարեկանում, ամենայն հավանականությամբ, հին աստվածներին զոհաբերության ծիսակարգի ընթացքում:
Ըստ Informing-ի, հնագետները ենթադրում են, որ Պերուի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող Պաչակամակե քաղաքում հուղարկավորությունն ուղեկցվել է հին ծիսակարգային արարողություններով:
Ներկայում էմբրիոնի դիրքով մումիան գտնվում է Պերուում, սակայն առաջիկայում այն փոխադրելու են Լիոնի թանգարան (Ֆրանսիա):



























