Թուրքիայի Ադանա քաղաքում ոստիկաններից մեկը քաղաքացուն բերման ենթարկելու ժամանակ տարօրինակ ձեւով փորձել է պատռել քաղաքացու բերանը։

Թուրքական Ensonhaber կայքի փոխանցմամբ՝  Սիրիայի քրդաբնակ Քոբանիում իսլամիստների դեմ պայքարում զոհվածների համար Ադանայում մի խումբ քաղաքացիներ փորձել ե սգո վրան տեղադրել, սակայն ոստիկանությունը բռնություն է գործադրել քաղաքացիների նկատմամբ։

Ոստիկանությունը  բիրտ ուժ կիրառելով բերման է ենթարկել 12 քաղաքացու, որոնցից մեկին բերման ենթարկելու ոստիկաններից մեկը ուղղակի փորձում է պատռել քաղաքացու բերանը։