Թուրքիայի Սահմանադրական դատարանը համազգային հանրաքվեի է դրել կառավարության կողմից պատրաստված սահմանադրական լրացումների փաթեթը։

Փաթեթը 29 փոփոխություն է մտցնում Թուրքիայի 1980 թվականի սեպտեմբերի 12-ին զինվորական հեղաշրջումից հետո ընդունված սահմանադրության  մեջ։ Բարեփոխումները վերաբերում են դատական համակարգի կատարելագործմանը։ Սահմանադրական բարեփոխումը նախատեսում է նաեւ օմբուդսմենի ինստիտուտի ներդրում, ինչպես նաեւ գործադուլների անցկացման թույլտվություն։

Թուրքական կառավարության ներկայացուցիչները մեկ անգամ չէ, որ հայտարարել են, թե սահմանադրական բարեփոխումները պատրաստվել են՝ հաշվի առնելով Եվրամիության նորմերը, որի անդամ է փորձում դառնալ Թուրքիան դեռ 2005 թվականից։