Ճապոնիայում սաստիկ ձյան եւ քամու պատճառով չի կայացել 203 չվերթ: Նախօրեին տհաճ միջադեպ էր տեղի ունեցել American Airlines-ի օդանավի հետ, որը թռչում էր Սեուլ:
Օդանավը ուժեղ տուրբուլենտության գոտում է հայտնվել, վնասվել, եւ անձնակազմը ստիպված է եղել չնախատսված վայրէջք կատարել Տոկիոյի Նարիտա օդանավակայանում, հայտնում է rbc-ն:
Ուժեղ ցնցման ժամանակ տարբեր վնասվածքներ են ստացել շուրջ 15 ուղեւորներ: Օդանավում եղել է 255 մարդ՝ ներառյալ անձնակազմի 15 անդամները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Սիձուոկա պրեֆեկտուրայում քամու արագությունը 120 կմ/ժ է, իսկ Հոկայդոյում այն հասնում է մինչեւ 144 կմ/ժ-ի: Ճապոնիայի օդերեւութաբանական գործակալությունը բնակիչներին է դիմել՝ կոչ անելով չլքել իրենց տները:




























