Եմենի Ալ Բայդա նահանգի Ռադաա քաղաքում երկու պայթյունների զոհ է դարձել առնվազն 40 մարդ: Նրանցից շուրջ 20-ը երեխաներ են, հայտնում է «Սինհուան»՝ վկայակոչելով Եմենի կառավարության անանուն աղբյուրը:

Պայթուցիկով լեցուն առաջին մեքենան պայթել է շիա ապստամբների կողմից վերահսկվող անցակետի մոտ հենց այն պահին, երբ  անցակետի կողքով անցնելիս է եղել դպրոցական ավտոբուսը: Երկրորդ պայթյունը  տեղի է ունեցել շիաների շարժմանն աջակցող թաղամասում: Տվյալ հարձակման թիրախն է եղել Եմենի իշխող կուսակցության՝ Համընդհանուր ժողովրդական կոնգրեսի տարածաշրջանային  մասնաճյուղի նախագահը:

Երկրում գործող ծայրահեղական կազմակերպություններից դեռ ոչ ոք  ահաբեկչությունների պատասխանատվությունը չի ստանձնել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»: