Ֆրանսիայում բժիշկների խումբը՝ պրոֆեսոր Լորան Լանտիերիի ղեկավարությամբ, աշխարհում դեմքի լիակատար պատվաստման առաջին վիրահատությունն են կատարել՝ դեմք ստեղծելով 35-ամյա տղամարդու համար, ով տառապում էր ծանր գենետիկ հիվանդությամբ: Հիվանդության պատճառով նրա դիմագծերը աղավաղվել էին: Վիրահատությունը տեւել է 6 ժամ:

Դա դարձել է դեմքի մասերի վիրահատության 5-րդ դեպքը, բայց առաջինը ամբողջական պատվաստման առումով: Ֆրանսիայի բժշկական ատյանները պրոֆեսոր Լանտիերիին թույլ են տվել հետագայում եւս 5 դեմք պատվաստել, հաղորդում է Vesti.ru-ն:

Դեմքի խոշոր հատվածների 13 վիրահատություններից 5-ը իրականացվել է ֆրանսիացի պրոֆեսորի ղեկավարությամբ: