ԱՄՆ տարածքում ահաբեկչություն, զինված ապստամբություն Հարավ-չինական ծովում եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պատերազմ. սրանք ընդամենը երեքն են աշխարհաքաղաքական 34 ռիսկերից, որոնք Միջազգային հարաբերությունների ամերիկյան խորհուրդը ներառել է 2015 թվականի «Global Conflict Tracker» կանխատեսման մեջ: Այս մասին գրում է «Business Insider India»-ը:

Ամեն տարի Միջազգային հարաբերությունների խորհուրդը (CFR) հրապարակում է այդ հետազոտությունը՝ փորձելով կանխատեսել այն գլոբալ իրադարձությունները, որոնք կարող են ազդել ԱՄՆ-ի եւ նրա շահերի վրա: Կազմակերպությունը հարցում է անցկացրել ավելի քան 2200 պետական պաշտոնյաների, արտաքին քաղաքականության հարցերով փորձագետների եւ գիտնականների միջեւ՝ նպատակ ունենալով ավելի լավ հասկանալ ԱՄՆ-ի առջեւ ծառացած ռիսկերը՝ 2015 թվականի այս կամ այն հավանական իրադարձության եւ ամերիկյան շահերի վրա դրա հնարավոր ազդեցության հիման վրա:

Ասիայում ամենածանր սպառնալիքների շարքում կայքն առանձնացրել է հետեւյալը. զինված բախումը Հարավ-չինական ծովում, ճգնաժամը Հյուսիսային Կորեայում, Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ առճակատումը, էթնիկ հուզումները Չինաստանում: