Ամանորի գիշերն ուղիղ 00:00-ին առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համառոտ ամփոփել է անցած տարին եւ նոր հույսերով նայել նոր տարվան:
NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նախարարը նշեց, որ Նոր տարին իր համար ընտանեկան տոն է, որը պետք է դիմավորել տանը կնոջ, երեխաների, մայրիկի հետ:
«Ձմեռ պապիկին միշտ շատ եմ սպասել, նույնիսկ երբ արդեն չէի հավատում եւ բացահայտել էի, որ Ձմեռ պապ չկա, միեւնույնն է՝ սպասում էի, որ նվերները կլինեն ամեն դեպքում»,- ասաց նախարարը:
Նրա խոսքով՝ այսօր արդեն երբ նվերներ է ստանում, մտածում է, որ Ձմեռ պապն առաջինը երեխաներին պետք է այցելի, հետո մեծահասակներին:
Նշենք, որ Արմեն Մուրադյանը նախարար է նշանակվել 2014 թվականին:




























