Հորդանանի պատվիրակությունը պաշտոնապես ՄԱԿ-ի ԱԽ-ի քննարկմանն է ներկայացրել Պաղեստին պետություն ստեղծելու ժամկետների վերաբերյալ բանաձեւ: Բանաձեւում մեկ տարի է հատկացված «ինքնիշխան եւ կենսունակ» պետություն ստեղծելուն: Ըստ Reuters-ի՝ Իսրայելի զորքերն ամբողջությամբ դուրս կբերվեն մինչեւ 2017թ. վերջը:

Փաստաթղթի քվեարկության ամսաթիվը ներկայացված չէ: ՏԱՍՍ-ի աղբյուրը բացատրել է, որ  նախագիծը ներկայացնելը դեռ չի նշանակում, որ  այն քննարկվելու է: ԱԽ-ում դեկտեմբերին նախագահող Չադի մշտական ներկայացուցչությունում հաստատել են, որ Պաղեստինի հարցով ոչ մի նիստ առաջիկայում  նախատեսված չէ: 

ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական դիտորդ Ռիյադ Մանսուրը հայտարարել է, որ բանաձեւի էությունը «օկուպացիան դադարեցնելու չափորոշիչները, սկզբունքները եւ գրաֆիկը հաստատելն է», ինչպես նաեւ «միջազգային խորհրդաժողովի գումարում՝ հիմնախնդիրը լուծելու որոշումներ որոնելու կապակցությամբ», հայտնում է NEWSru.com-ը:

Նախօրեին ԵԽ-ն իր բանաձեւում ողջունել էր ԵՄ երկրների կողմից «Պաղեստին պետությունը» ճանաչելու գործընթացը: