Ճապոնիայում սաստիկ ձյունն ու բուքը երեք մարդու կյանք են խլել, հայտնում է NHK հեռուստաալիքը:

Հոկայդո պրեֆեկտուրայում 74-ամյա կինը մնացել է փլուզված փայտաշեն տան փլատակների տակ: Եվս մեկ կին՝ Կուշիրոյի 83-ամյա բնակչուհին, մնացել է ձյուն մաքրող մեքենայի անիվների տակ, փոխանցում է Gazeta-ն:

Օդերեւութաբանների տվյալով՝ սաստիկ ձնաբուքերը Ճապոնիայում կշարունակվեն մինչեւ հինգշաբթի երեկո: Քամու արագությունը տեղ-տեղ  կարող է հասնել 160 կմ/ժ-ի: