Ադրբեջանում սարսափելի հանցագործություն է արձանագրվել. Եղբայրը ջրի մեջ խեղդել է քրոջը՝ հանուն ընտանիքի պատվի:

APA-ի փոխանցմամբ՝ ողբերգությունը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 18-ին, Մինգեչաուրում:

Եվլախի շրջանի Հավարլի գյուղի բնակիչ 36-ամյա Ասիֆ Հասիմովը գետն է նետել քրոջը՝ 37-ամյա Ռիգիա Գասիմովային, որը բնակվում էր Մինգեչաուր քաղաքում: Կինը խեղդվել է:

Ասիֆ Հասիմովը ներկայացել է Մինգեչաուր քաղաքի ոստիկանություն եւ խոստովանել արարքը: Նա հայատարարել է, որ նման քայլի պատճառը ընտանիքի պատիվը փրկելն է եղել: հասիմովան ամուսնացած էր:

Փաստի առթիվ Մինգեչաուրի դատախազությունում քննություն է սկսվել: