Open Cinema պետերբուրգյան կինոփառատոնը այս տարի նվիրված է Սերգեյ Փարաջանովին։

Կինոփառատոնին, որտեղ կցուցադրվեն մի շարք մեծ ռեժիսորների ստեղծած ֆիլմերը, տրամադրել են միանգամից երկու տարածք՝ Կինոյի տունը եւ Պետրոպավլովյան ամրոցը։ Նշենք, որ Պետրոպավլովյան ամրոցում նաեւ տեղակայված է «Սերգեյ Փարաջանովի աշխարհը» խորագրով բացառիկ ցուցահանդեսը, որի համար նմուշներ են բերվել Հայաստանից։