Ավստրալիայի Կերնս քաղաքում սպանված ութ երեխաները քույրեր եւ եղբայրներ են եղել, իսկ դեպքի վայրում ծանր վնասվածքներով հայտնաբերված կինը՝ նրանց մայրը, հայտնում է տեղի  Cairns Post թերթը:

Ավստրալիայի հյուսիսարեւելյան Քվինսլենդ նահանգի  Կերնս քաղաքի Մյուրեյ սթրիթի տանը ոստիկանություն են կանչել մոտավորապես  11.20 –ին: Մահացած երեխաները 18 ամսականից մինչեւ 15 տարեկան են եղել: Ըստ մամուլի՝ բոլորն սպանվել են սառը զենքով եւ խեղդամահ արվել:  Դանակահարված կինը տեղափոխվել է հիվանդանոց: Նրա վիճակը կայուն է, նա օգնում է քննությանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

34-ամյա կնոջ զարմուհի Լայզան (Lisa Thaiday) հայտնել է, որ երեխաները քույրեր եւ եղբայրներ էին, իսկ տուժածը՝ նրանց մայրը: Ըստ նրա՝ զոհերին հայտնաբերել է ընտանիքի մեկ այլ անդամ 20-ամյա երիտասարդը, որը այցելության էր եկել  նրանց: