Մոսկվայում գողերը ծեծել են ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերության գլխավոր տնօրենին եւ մոտից 10 մլն ռուբլի են հափշտակել: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են իրավապահ մարմիններից:

Ըստ գործակալության զրուցակցի՝ դեպքը կատարվել է հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, ժ. 22:00-ին, Գեներալ Բելովի փողոցում: Audi ավտոմեքենայով հանցագործները դիտմամբ Bentley Continental-ին են բախվել, հետո ծեծել են դրա տիրոջը եւ ութ մլն ռուբլի ու  23 հազար դոլար հափշտակել:

Հանցագործները թողել են իրենց մեքենան եւ փախել դեպքի վայրից: Ավելի ուշ պարզվել էր, որ  Audi-ն առեւանգված է եղել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հաստատել են գողության փաստը՝ մանրամասներ չհայտնելով: Ներկայումս գողերին բռնելու օպերատիվ միջոցառումներ են իրականացվում: Հանցագործության փաստով հարուցվել է քրեական գործ: