Հայաստանից Ռուսաստան մսամթերք արտահանող 11 ընկերությունների կրկին կստուգի «Ռոսսելխոզնադզոր»-ը: Լրագրողներին դեկտեմբերի 19–ին ՀՀ գյուղնախարարի տեղակալ Գրիշա Բաղիյանը հայտնել է, որ ռուսական պատվիրակությունը Հայաստան կժամանի հաջորդ շաբաթ: Հիշեցնենք, նոյեմբերին Ռուսաստան մսամթերք արտահանելու թույլտվություն էին ստացել հայկական 11 ձեռնարկություններ՝ 9 մսի կոմբինատ, 1 թռչնաֆաբրիկա (կրկին մսամթերք արտադրող) եւ հում մսի 1 արտահանող: Այժմ նրանց կրկին կստուգեն:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետները ստուգել էին հանրապետության ձկնաբուծարանները: Արտահանման թույլտվություն էին ստացել եւս երկու կազմակերպություններ: Ներկայումս նրանց ընդհանուր թիվը 22 է:



























