Բրիտանական բանակը կարող է թույլատրել կանանց ծառայել հետեւակային մասերում:

Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը նշել է, որ ռազմական ստորաբաժանումներում ծառայությունը որոշվում է ոչ թե այս կամ այն սեռին պատկանելիությամբ, այլ տվյալ զինվորի ունակություններով, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Նախարարության հայտարարության մեջ նշվում է, որ տվյալ հարցի մոտեցման շուրջ ֆիզիոլոգիական պահանջները դեռեւս կուսումնասիրվեն: