Իսրայելի ՌՕՈՒ-ն Գազայի հատվածում մի քանի հարված է հասցրել ՀԱՄԱՍ-ի  օբյեկտներինմ հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մաան» տեղեկատվական գործակալությունը փոխանցել է, որ օդային հարվածներ են հասցրել երկու ռմբակոծիչներ, որոնք անվազն չորս հրթիռ են արձակել Խան-Յունիս քաղաքի մերձակայքում: ՀԱՄԱՍ-ի ուժային կառուցների ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ  հարձակումների հետեւանքով տուժածներ եւ զոհեր չկան: Ըստ ականատեսների՝ Գազայի երկնքում շարունակում է թռչել ռազմական ավիացիան: