Պանամայում ձերբակալվել է 59 մարդ՝ թմրանյութերի ապօրինի վաճառքի դեմ իրավապահ մարմինների անցկացրած խոշոր հատուկ գործողության ժամանակ: Իշխանության ներկայացուցիչները հայտնել են, որ առգրավվել է 3 տոննա կոկային, 1,2 տոննա մարիխուանա եւ շուրջ 500 հազար դոլար կանխիկ գումար: 

Ըստ Պանամայի թմրաթրաֆիքի դեմ պայքարի դատախազ Խավիեր Կարաբոլիոյի՝ խոսքը  հանցախմբի անդամների մասին է, որոնք կապված են եղել  Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր ապստամբ խմբավորման եւ մեքսիկական «Սինալոա» թրմակարտելի հետ: Ըստ նրա՝  գործողության նախապատրաստումը եւ իրականացոմը տեւել է 14 ամիս՝ Կոլումբիայի, Մեքսիկայի, Կոստա-Ռիկայի եւ Գվատեմալայի գործակալների աջակցությամբ: Կարաբալիոն նշել է, որ մաքսանենգները  թմրանյութերն ստացել են ԿՀԶՈՒ-ի հրամանատար Մարտին Պերեսից՝ այն Մեքսիկա անցկացնելու համար, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

Հանցախմբի դեմ գործողոթյունը սկսվել էր դեռ անցյալ տարվա հոկտեմբերին, այն ժամանակ կատարվել են առաջին ձերբակալությունները: Անցած հինգշաբթի Պանամայի մայրաքաղաքում ձերբակալվել են եւս 23 հանցագործներ, որոնց թվում է նաեւ կոլումբիացի մաքսանենգ Խուան Տորեսը, որը երկրում էր կեղծ անվամբ: