Մոնրեալի 25-ամյա բնակչուհի Էմմա Չորնոբայը բանուկ մայրուղում կտրուկ արգելակել է մեքենան՝ ճանապարհն անցնող բադիկներին չտրորելու համար: Անսպասելի արգելակումը հանգեցրել է վթարի, որի հետեւանքով զոհվել են  50-ամյա տղամարդն ու նրա դուստրը:

Ողբերգությունը կատարվել է 2010-ի հունիսին, սակայն ատենակալների դատարանը միայն հիմա է դատավճիռ կայացրել:  Գործի նյութերից հետեւում է, որ Էմմայի մեքենային բախվել է մոտոցիկլետ, որը վարում էր Անդրե Ռուան, իսկ նրա դուստրը՝  16-ամյա Ջեսին ուղեւոր էր: Հայրն ու դուստրը զոհվել են, փոխանցում է Lifenews-ը:

Էմմա Չորնոբայը մեղավոր է ճանաչվել վտանգավոր անփութության հետեւանքով երկու մարդու մահվան պատճառ դառնալու մեջ եւ դատապարտվել 90 օրվա կալանքի: Նրան նաեւ 10 տարով զրկել են վարելու իրավունքից: