ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ջանիբեկ Թ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում գործով վկա Մարգարիտա Գ.-ն հայտարարել է, որ 2014 թվականի մարտի 6-ին ոստիկանության Նաիրիի բաժնի աշխատակիցները, բռնություն գործադրելով, իրեն մտցրել են ավտոմեքենայի բեռնախցիկը եւ տեղափոխել ոստիկանության բաժին, այնուհետեւ քննիչի կողմից կեղծվել է իր` որպես վկայի հարցաքննության արձանագրությունը, որը ինքը ստորագրել է առանց ընթերցելու:

Դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանից ստացված նյութերով ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն: