«Նուբարաշեն» ՔԿՀ-ից այսօր՝ դեկտեմբերի 20-ին, քիչ առաջ ազատ արձակվեց քրեական հեղինակություն Թեւոսիկը՝ Թեւոս Սաֆարյանը: Այս մասին NEWS.am-ի  թղթակցի հետ զրույցում հայտնեցին ՔԿՀ Հանրային կապերի բաժնից:

Թեւոսիկը ազատ է արձակվել, քանի որ նրա խափանման միջոց կալանքը վերացվել: Այլ մանրամասներ չհայտնեցին:

Նշենք, որ Թեւոս Սաֆարյանի կալանքի ժամկետը լրանում էր դեկտեմբերի 27-ին:  Նա մեղադրվում է անձի առեւանգում կազմակերպելու մեջ: Թեւոսիկը տեւական ժամանակ գտնվել է «Դատապարատյլաների հիվանդանոցում», միայն վերջերս էլ տեղափոխվել ՔԿՀ: