Ավստրալիայում ավելի վաղ ձերբակալված 37-ամյա կնոջը 8 երեխաների սպանելու մեղադրանք է առաջադրվել: Նրա անունը չի հաղորդվում: Կինը թեթեւ վնասվածքներով գտնվում է հիվանդանոցում: Նրա կյանքին վտանգ չի սպառնում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի ոստիկանության տվյալները:

Երեխաների մահվան կոնկրետ հանգամանքները ճշտված չեն, փորձագիտական հետազոտությունները շարունակվում են, հաղորդում է Lenta.ru-ն:

Հիշեցնենք, որ ողբերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Քվինսլենդ նահանգի Քերնս քաղաքի արվարձանում: Այդ բնակավայրի տներից մեկում ոստիկանությունը 8 երեխաների մարմիններ է հայտնաբերել (4 աղջիկ, 4 տղա): Նրանք եղել են 2-14 տարեկան: Մահացածներից ավագը 14-ամյա աղջիկ է, որը կասկածյալի զարմուհին է, մյուսները կնոջ զավակներն են:

Երեխաներին խեղդել կամ դանակահարել են: Կինը որպես տուժող տեղափոխվել է հիվանդանոց, սակայն հետագայում կալանավորվել է սպանության կասկածանքով:

Ավստրալիայում կինը ձերբակալվել է ութ երեխաների սպանության մեղադրանքով

Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոթը տեղի ունեցածը անթույլատրելի հանցագործություն» է անվանել: