Իտալիայի վարչապետ Մատեո Ռենցին Եվրոպայի եւ Ռուսաստանի միջեւ հրաբերությունների կարգավորման հարցը ընդգրկել է 2015-ի սկզբի կարեւորագույն խնդիրների շարքում: «Եվրոպան պետք է խիստ լինի Ուկրաինայում տեղի ունեցող անընդունելի իրադարձություններին պատասխանելիս, բայց Ռուսաստանը ռազմավարական նշանակություն ունի Եվրոպայի համար»,-հայտարարել է Ռենցին Il Foglio թերթին տված հարցազրույցում:

«Մեզ անհրաժեշտ է փոխգործակցել, շփման եզրեր գտնել, օգտագործել դիվանագիտությունը, որովհետեւ այսօր ոչ ոք շահագրգռված չէ Ռուսաստանին ծնկի բերելու հարցում»,-ասել է Իտալիայի վարչապետը՝ հավելելով, որ եվրոպական կառույցները պետք է ճգնաժամի դիվանագիտական ճանապարհով կարգավորման որոնումների հարցում միջնորդ լինեն: