Ամերիկյան Կալիֆորնիա նահանգում դանակով զինված 17-ամյա դեռահասը հարձակվել է ոստիկանի վրա: Պաշտպանվելով՝ ոստիկանության սպան գնդակահարել է տղային: Ստացած վնասվածքներից դեռահասը տեղում մահացել է:

Ներկայում ոստիկանը տեղի հիվանդանոցներից մեկում է, նրա վիճակը կայուն է գնահատվում: Այս մասին գրում է Time-Standard-ը՝ վկայակոչելով կապիտան Ադամ Ջագերին: Փորձելով պաշտպանվել հարվածից՝ իրավապահը ձախ ձեռքն առաջ է բերել, ինչի արդյունքում վիրավորվել է նրա ափն ու դեմքը:

Ըստ NEWSru.com-ի, դեպքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ դեռահասը հարվածել է հեռախոսասյունին: Ոստիկանը դիտողություն է արել տղային, ինչից հետո վերջինը հարձակվել է իրավապահի վրա: Ջագերի խոսքով, դեռահասն «անսպասելիորեն դանակ է հանել»:

Փակվելով մեքենայում՝ ոստիկանն օգնություն է կանչել: Տասը րոպե անց դեպքի վայր հասած նրա գործընկերները հայտնաբերվել են հարձակվողի մարմինը: