Ալբանացի ապօրինի ներգաղթյալների մի խումբ փորձել է սուրբծննդյան եղեւնիների կոնտեյներում թաքնվելով Ֆրանսիայից տեղափոխվել Մեծ Բրիտանիա: Նրանց խանգարել է Ֆրանսիայի Դիեպ քաղաքի մաքսավորների զգոնությունը, փոխանցում է France-Presse գործակալությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան, երբ լեհ երկու վարորդներ իրենց բեռնատարներով լաստանավ են բարձրացել, որը Լա Մանշով մեկնում էր բրիտանական Նյուհեյվեն: Բեռնումից առաջ մաքսայինի աշխատակիցները ցանկացել են ստուգել: Նրանք բեռնաթափքում հայտնաբերել են Ալբանիայի 16 քաղաքացիների, որոնք թաքնված են եղել եղեւնիների տակ:
Լեհերը ձերբակալվել են եւ տեղափոխվել ոստիկանական մոտակա բաժանմունք: Այս շաբաթ նրանք պետք է բացատրություն տան Դիեպի դատարանում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Ալբանացի ներգաղթյալներին տեղափոխել են Ռուանից հարավ՝ Ուասել: Այնտեղ են ուղեւորվել 16 ձերբակալվածներից 14-ը: Եվս երկուսը փոքր տարիքի պատճառով հանձնվել են Դիեպի խնամակալության մարմիններին:



























